Բանկի ղեկավար կազմը ներկայացրել է դրամավարկային քաղաքականության հեռանկարները, կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները:
Երկրի գլխավոր դրամատունը գործառույթների՝ սահմանադրական բարեփոխումներից բխող վերանայումներ կանի: Այսօր Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում Նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությանը բանկի ղեկավար կազմը ներկայացրել է դրամավարկային քաղաքականության հեռանկարները, կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները: Ֆինանսական համակարգի 2017 թվականի հիմնական ցուցանիշներն է ներկայացրել բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: