Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Պետական մրցանակակիրները հայտնի են
Նախագահի նստավայրում հունվարի 19-ին տեղի ունեցավ պետական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Լավագույն աշխատանքները գնահատելու, ինչպես նաև հեղինակներին խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական մրցանակներ շնորհվեցին գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:
Հանրային հեռուստաընկերության և «Շարմ Հոլդինգի» արտադրության «Կյանք ու կռիվ» ֆիլմի համար մրցանակ են ստացել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը (գլխավոր պրոդյուսեր), Կարեն Ղազարյանը (պրոդյուսեր), Մհեր Մկրտչյանը (ռեժիսոր), Վահագն Հակոբյանը (բեմադրող օպերատոր), Սամվել Թադևոսյանը (դերասան)։