Սիբիրում դպրոցականը կացնով հարվածել է ուսուցչին ու վնասել 4 աշակերտի: Մինչ այդ նա դյուրավառ հեղուկով շիշ է նետել դասարան, ինչից հրդեհ է բռնկվել:
Մեկ շաբաթում աշակերտների և ուսուցիչների վրա հարձակման երկրորդ դեպքն է գրանցվել Ռուսաստանում: Սիբիրում դպրոցականը կացնով հարվածել է ուսուցչին ու վնասել 4 աշակերտի: Մինչ այդ նա դյուրավառ հեղուկով շիշ է նետել դասարան, ինչից հրդեհ է բռնկվել: Տուժած աշակերտներից 11-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն: Դպրոցից տարհանել են 500 հոգու: Հրդեհը հաջողվել է արագ մարել: Ականատեսներից մի քանիսը պնդում են, որ հարձակվողները երկուսն են եղել: Պաշտոնապես հաստատվել է մեկի ինքնությունը: