Ուժեղ քամիները քշել են մարդկանց, շրջել են ծառեր, շենքերի տանիքներ ու մեծ մեքենաներ:
Փոթորիկներն ու ձյան առատ տեղումները կաթվածահար են արել Եվրոպան: Քամու արագությունը Բելգիայում, Հոլանդիայում և Գերմանիայում հասել է ժամում 130 կիլոմետրի, չեղարկվել են թռիչքներ, դադարեցվել է գնացքների երթևեկությունը: Ուժեղ քամիները քշել են մարդկանց, շրջել են ծառեր, շենքերի տանիքներ ու մեծ մեքենաներ: Ըստ վերջին տվյալի՝ 4 մարդ զոհվել է: Մեծ Բրիտանիան հայտնվել է ձյան հաստ ծածկույթի տակ, ճանապարհները փակ են: