Հունվարի 17-ից հանրապետության դպրոցների աշակերտները ու մանկապարտեզի սաները հաստատություն մտնելուց առաջ անցնում են առողջապահական ֆիլտրով:
Հունվարի 17-ից հանրապետության դպրոցների աշակերտները ու մանկապարտեզի սաները հաստատություն մտնելուց առաջ անցնում են առողջապահական ֆիլտրով: Դպրոց-մանկապարտեզի բուժքույրը ստուգում է երեխաներին, իսկ գրիպի ախտանշաններ նկատելու դեպքում տուն է ուղարկում: Որոշումը առողջապահության նախարարությանն է: Նպատակը՝ կրթական հաստատություններում կանխել սուր շնչառական վարակների տարածումը: