Ուշադրության կենտրոնում է հատկապես Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհը։
Հայաստանի հյուսիսում գիշերը ձնախառն բուք է սկսվել ու շարունակվել ողջ օրը։ Շիրակի մարզի 4 ճանապարհաշինական ընկերություններ աշխատանքներն սկսել են դեռ լույսը չբացված, որպեսզի բուքը վարորդներին կես ճամփին չթողնի։ Աշոցքում, Ջաջուռում և Լանջիկում տեսանելիությունը ցածր է։ Շիրակի մարզպետարանից վստահեցնում են. 40 միավոր տեխնիկա կաշխատի անընդմեջ, որպեսզի ճանապարհները չփակվեն։ Ուշադրության կենտրոնում է հատկապես Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհը։