Առողջապահները պետք է աշխատեն մշակել մահացության բարձր տոկոս ցույց տվող չարորակ նորագոյացությունների, սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունը:
Այս գարնանից սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 612 հազար քաղաքացի բուժապահովագրական փաթեթ կստանա՝ վարչապետ Կարեն Կարապետյանին հայտնել է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Անցած տարի հանրապետության առողջապահները իրենց օրակարգի 16 ամենակարևոր խնդիրներից իրականացրել են 13-ը, մյուս երեքը մինչև փետրվարի վերջ կավարտեն:
Տնտեսել են 1 մլրդ 600 միլիոն դրամ, ազատել մոտ 40 հազար քմ տարածք: Նախարարությունն արդեն ունի օտարերկրյա ներդրումներով զբաղվող բաժին: Վարչապետը կարծում է, որ սա կարող է կառավարման նոր մշակույթի սկիզբ լինել: Այս տարի առողջապահները պետք է աշխատեն մշակել մահացության բարձր տոկոս ցույց տվող չարորակ նորագոյացությունների, սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունը: