Վիրուսը սմարթֆոն է ներթափանցում կայքերից, որտեղ առաջարկում են ինտերնետն արագացնող ծրագրեր ներբեռնել:
Համաշխարհային «Կասպերսկի» լաբորատորիան նոր, վտանգավոր լրտես-վիրուս է հայտնաբերել WhatsApp հավելվածում: Skygofree վիրուսն սպառնում է անդրոիդ համակարգի օգտատերերին՝ գաղտնագրում է զանգերն ու գողանում անձնական տվյալները, հաղորդագրությունները: Լաբորատորիայի մասնագետները հայտարարել են, որ սա երբևէ հայտնաբերված ամենավտանգավոր վիրուսներից է: Այն սմարթֆոն է ներթափանցում կայքերից, որտեղ առաջարկում են ինտերնետն արագացնող ծրագրեր ներբեռնել: