Հայաստանը կրկին ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ 100 հնարավոր միավորից ստանալով 45 միավոր՝ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Հայաստանը կրկին ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ 100 հնարավոր միավորից ստանալով 45 միավոր՝ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Ամենամյա զեկույցը գնահատում է աշխարհի 195 երկրներում քաղաքացիական և քաղաքական ազատությունները: Հայաստանը ոչ ազատ է ճանաչվել մամուլի ազատության առումով և մասամբ ազատ՝ ինտերնետի ազատության առումով: Մասամբ ազատ է ճանաչվել նաև Արցախը՝ 30 միավորով: Տարածաշրջանի երկրներից մասամբ ազատ երկիր է ճանաչվել Վրաստանը՝ ստանալով 64 միավոր: