Երկու հայ երիտասարդ աշխարհին առաջարկում են բացառիկ արտադրանք, որ և՛ ջուր է տաքացնում, և՛ հոսանք արտադրում՝ խնայելով էներգիան:
Եթե արևային պանելը ոչ թե հարթ լինի, այլ գնդաձև, հնարավոր կլինի ավելի շատ էներգիա ստանալ. գլխի ընկան երկու հայ երիտասարդներ և այժմ աշխարհին առաջարկում են բացառիկ մի արտադրանք, որ և՛ ջուր է տաքացնում, և՛ հոսանք արտադրում՝ խնայելով էներգիան: Տեղական և միջազգային ստարտափ մրցույթների հաղթողները հիմա գումար են փնտրում՝ իրենց ստեղծածը արտադրական տեսքի բերելու համար, որպեսզի էներգետիկ ոլորտում հեղափոխական քայլեր անեն: