Ռուսաստան, Ուկրաինա կամ Եվրոպա մեկնելուց առաջ պատվաստվեք կարմրուկի դեմ:
Ռուսաստան, Ուկրաինա կամ Եվրոպա մեկնելուց առաջ պատվաստվեք կարմրուկի դեմ: Առողջապահության նախարարությունն զգուշացնում է՝ հիվանդությունն աշխարհի շատ երկրներում գլուխ է բարձրացնում:
Այս հիվանդության հետ կապված վիճակը մեզ մոտ բավարար է՝ վստահեցնում են ՀՀ ԱՆ-ում: 2017-ին վարակի միայն մեկ դեպք է եղել, այն էլ՝ Ռուսաստանից եկած չպատվաստված մի կին է կարմրուկով հիվանդացել: Սակայն այս հիվանդությունն սկսել է գլուխ բարձրացնել աշխարհի շատ երկրներում: Ծանր վիճակում են Իտալիան և Ռումինիան: Ռուսաստանում և Ուկրաինայում մահացության դեպքեր են գրանցվել: