Ամենագնացները նախատեսված են բարձր լեռնային ու դժվար մատչելի վայրերում հրդեհներ մարելու համար:
Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ծանոթացել է հատուկ պատվիրված վթարափրկարարական 6 մեքենաների և 5 անօդաչու թռչող սարքերի հնարավորություններին: Ամենագնացները նախատեսված են բարձր լեռնային ու դժվար մատչելի վայրերում հրդեհներ մարելու համար: Ունեն 800 լիտր տարողությամբ ջրային և փրփուրային բաք, կահավորված են հատուկ փրկարարական տեխնիկայով, գերհզոր լուսային աշտարակներով: 6 հոգանոց անձնակազմը կկարողանա փրկարարական աշխատանք կատարել նաև գիշերվա ժամերին:
Վերազինվում է հայ-ռուսական ճգնաժամային կառավարման ժամանակակից կենտրոնը, և շուտով հնարավոր կլինի անմիջական կապ հաստատել Հայաստանի և Ռուսաստանի նախարարությունների միջև: