Հունվարի 15-18-ը «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում կհրապարակվեն մրցույթի մասնակիցների երգերը:
Հունվարի 15-18-ը «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում կհրապարակվեն մրցույթի մասնակիցների երգերը: Այսօր դրանցից հինգն արդեն հասանելի են:
Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝ Ռոբերտ Քոլոյան, Սևակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գևորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Տյոմ, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ»։
«Դեպի Եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։