Նույնիսկ սպասվում է դիզվառելիքի գնանկում՝ պայմանավորված ակցիզային հարկի նվազմամբ:
2018-ին դիզվառելիքի գինն էապես չի ազդի գյուղմթերքի գների վրա՝ հայտարարել է գյուղնախարարը: Իգնատի Առաքելյանը հավաստիացրել է, որ նույնիսկ սպասվում է դիզվառելիքի գնանկում՝ պայմանավորված ակցիզային հարկի նվազմամբ: Գերատեսչության աշխատակիցներին նախարարը հորդորել է սեղմ ժամկետում ամփոփել վերլուծություններն ու գնահատականների մասին իրազեկել գյուղացիական տնտեսություններին, նաև՝ գարնանային աշխատանքները սահուն կազմակերպելու համար հանդիպումներ ունենալ գյուղմթերք արտադրողների հետ: