Հանրային ռադիոն ներկայացնում է նոր նախագիծ. օրացույց՝ նվիրված Մայիսյան հերոսամարտի և Առաջին հանրապետության 100-ամյակին:
Հանրային ռադիոն ներկայացնում է նոր նախագիծ. օրացույց՝ նվիրված Մայիսյան հերոսամարտի և Առաջին հանրապետության 100-ամյակին: Ամիսներ շարունակ մի խումբ մասնագետներ աշխատել են պատկերազարդ օրացույցը ստեղծելու համար, որը ներկայացնում է մեր հերոսների դիմանկարներն ու պատմությունները: Օրացույցի նպատակն է` փոխանցել պատմական ժամանակաշրջանի հաղթական շունչն ու ոգին: «Սարդարապատի հրաշքը» կտրամադրվի հանրապետության ավագ դպրոցներին, բուհերին, գրադարաններին և Սփյուռքի բոլոր կրթօջախներին: