Տրանսպորտի նախարարությունում այսօր ստորագրվել է կամրջի նախագծման ու շինարարության պայմանագիրը:
Իրանական ընկերությունը նոր կամուրջ կկառուցի Սադախլո-Բագրատաշեն անցակետի մոտ՝ Դեբեդ գետի վրա: Տրանսպորտի նախարարությունում այսօր ստորագրվել է կամրջի նախագծման ու շինարարության պայմանագիրը: Նախարար Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ մրցույթում հաղթած իրանական ընկերությունը, Բագրատաշենի կամուրջը որակով կառուցելուց բացի, որպես ներդրող կներագրավվի նաև Հայաստանում իրականացվող այլ ծրագրերում: