Դեռևս անհայտ է, թե ինչն էր դրդել դեռահասներին դանակահարելու մի ամբողջ դասարան:
ՌԴ Պերմ քաղաքում դանակներով զինված երկու պատանի մտել են թիվ 127 դպրոցի չորրորդ դասարան, վիրավորել ուսուցչին ու 14 աշակերտի: Վիրավորների թվում մեկ հայ աշակերտ կա: Ուսուցչուհին ու ևս երկու տուժած ծանր վիրավորվել են և վիրահատության ենթարկվել:
Դպրոցական արյունոտ երկուշաբթիի մանրամասները պարզվում են: Դեռևս անհայտ է, թե ինչն էր դրդել դեռահասներին դանակահարելու մի ամբողջ դասարան: