85-ամյա ձեռնարկատերը լավ լողում է, ամեն օր զբաղվում յոգայով և չի պատրաստվում հեռանալ տեսադաշտից:
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը թողնում է օդանավակայանների իր բիզնեսը: Հայաստանի ազգային հերոսն այդ մասին հայտարարել է «Բլումբերգ»-ի հետ հարցազրույցում, որում բացահայտել է բիզնեսի ժառանգորդին: Օդանավակայաններով զբաղվելու է զարմիկը՝ Մարտին Էռնեկյանը:
Ընկերությունը, որի ենթակայությամբ գործում է 51 օդակայան, գործարարը մտադիր է վաճառել 750 միլիոն դոլարով:
85-ամյա ձեռնարկատերը, որը հայտարարում է, թե լավ լողում է և ամեն օր զբաղվում յոգայով, չի հեռանա տեսադաշտից: 20-րդ դարի սկզբին ցեղասպանությունից փրկված հայ փախստականների որդին ասում է, որ ամենօրյա գործերի հանձնումը բիզնեսում նոր ուղղություններ փնտրելու հնարավորություն կտա իրեն: