Եվրամիությունը սպասում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը:
Եվրամիությունը սպասում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը:
Իրանում տիրող իրավիճակի և միջուկային համաձայնագրի հարցերն են եղել բրյուսելյան հանդիպման օրակարգում: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պաշտոնակիցներին: Հանդիպումը կազմակերպել է Եվրամիության դիվանագիտության առաջին դեմքը՝ Ֆեդերիկա Մոգերինին:
Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատարը հայտնել է Եվրոպայի լիարժեք աջակցությունը գործարքին և կարևորել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, քանի որ այդ քայլը դրական ազդեցություն ունի Թեհրանի հետ առևտրային և տնտեսական հարաբերությունների վրա: Ֆեդերիկա Մոգերինին, սակայն, չի թաքցրել Իրանի հարցով իրենց մյուս մտահոգությունները: