Վտանգի կարմիր ազդանշանի նման ծառերի մրգերը կարմրել են:
Ձմեռը կիսվեց, բայց Տավուշի հանդ ու սարերը դեռ անձյուն են, նույնիսկ կանաչել են: Այնքան, որ ներքինկարմիրցի հովիվը հոտն արոտ է դուրս բերել:
Եղանակը պլյուսներ է հավաքում՝ վտանգելով հողի մշակի գործը: Վտանգի կարմիր ազդանշանի նման ծառերի մրգերն էլ են կարմրել: Գյուղացին զգուշանում է հնարավոր ցրտահարումից: