Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը դիմել է ԱԱԾ։
Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել «Լոռի Վանաձոր» և «Էրեբունի» թիմերի հադիպման կազմակերպիչներին և մասնակիցներին կաշառելու կասկածանքով: Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է մոտ մեկ ամիս առաջ դիմել ԱԱԾ՝ նշելով, որ նոյեմբերի 20-ին կայացած խաղը ավարտվել է 5:0 հաշվով: Հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմել ՈՒԵՖԱ-ն, մանրամասն վերլուծել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները: Արդյունքում կասկածներ են առաջացել, որ արդյունքի վրա ազդելու նպատակով հնարավոր է՝ կազմակերպիչները եւ մասնակիցները ստացել կամ ընդունել են կաշառքի առաջարկ: Լոռու քննչական կոմիտեն քննություն է սկսել՝ պարզելու հանգամանքները: