Անցած նոյեմբերից բժշկական բոլոր հաստատություններն ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով։
Երկրում այս պահին սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ, մեծ մասը՝ մինչև 2 տարեկան երեխաներ: Բուժվում են հետգրիպային բարդություններից՝ թեթև ու միջին ծանրության թոքաբորբ, բրոնխիտ, այդ թվում՝ վիրուսային ծագման: Ծանր թոքաբորբով հիվանդներ չկան: