Արգելվում է նաև ձկնորսության պայմանագրերի կնքումը:
Շիրակի մարզի Արփի լճում ձկնորսությունն արգելվել է: Բնապահպանության նախարարի հանձնարարականով այսօրվանից մինչև ամսվա վերջ ցանցն ու կարթը լիճ չեն նետի նաև ձուկ որսալու թույլտվություն ունեցողները: Մինչև հունվարի 31-ն արգելվում է նաև ձկնորսության պայմանագրերի կնքումը: