Բենզինը նախկինում ևս հարկվել է ավելացված արժեքի և աքցիզային հարկերով: Այժմ մաքսազերծման վճարն է փոխվել:
Հակամոնոպոլ մարմինն ուսումնասիրել է բենզինի, դիզվառելիքի և ավտոմեքենայի գազի գների բարձրացումը:
Բնական գազի իրացման դեպքում նախկինում վճարվող աքցիզային հարկը 1000խմ-ի համար կազմում էր 8300 դրամ, հիմա դարձել է 25000: Դիզվառելիքը մանրածախ շուկաներում 60 դրամով է թանկացել՝ 380-ից դարձել է 440 դրամ: Բենզինն էլ 20 դրամով է թանկացել` 410-ից 430 դրամ դարձել, բայց այն նախկինում ևս հարկվել է ավելացված արժեքի ու աքցիզային հարկերով: Այժմ մաքսազերծման վճարն է փոխվել: