Ուրուգվայում հայ կնոջ կերպարը կհիշեն ոչ միայն հայուհի նախարարի, այլև Իջևանից Ուրուգվայի ամենահայտնի ծովափնյա քաղաք հասած արձանով:
Ուրուգվայում հայ կնոջ կերպարը կհիշեն ոչ միայն հայուհի նախարարի, այլև Իջևանից Ուրուգվայի ամենահայտնի ծովափնյա քաղաք՝ Մալդոնադո հասած արձանով:
«Հայաստան» հրապարակի մշտական զարդը կլինի նուռը ձեռքին հայ կնոջ արձանը:
Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջինը ճանաչած պետությունում ասում են՝ պատմությունը և հիշողությունը չպետք է կորցնել: Միայն խոսքով չեն հիշեցնում. Եղեռնի զոհերին նվիրված խաչքարերն ու հուշարձաններն այստեղ շատ են: