2018-ին Առաջին ալիքի առավոտներն, ինչպես միշտ, կսկսվեն «Առավոտ լուսո» ծրագրով։
2018-ին Առաջին ալիքի առավոտներն, ինչպես միշտ, կսկսվեն «Առավոտ լուսո» ծրագրով։ Ուղիղ եթերում կաշխատեն Մարատ Օրդյանը, Հերմինե Ստեփանյանը և ծրագրի նոր հաղորդավարներ Մամիկոն Սիմոնյանն ու Մերի Ներսիսյանը, ովքեր տարիներ անց կրկին կողջունեն հեռուստադիտողին «Առավոտ լուսո»-ի տաղավարից:
Մամիկոն Սիմոնյանը 2000 թ-ից 8 տարի շարունակ աշխատել է Առաջին ալիքում։ Եղել է «Ինտելեկտուալ ակումբ», «Շոու 1-02», «Մենք գիտենք, որ դու գիտես» հեռուստախաղերի, «Առաջին ծրագիր», «Այս երեկո» հաղորդումների հաղորդավար, «Հայլուր» լրատվականի մեկնաբան:
Մերի Ներսիսյանը 2013 թ-ից եղել է Առաջին ալիքի «Առավոտ լուսո» ծրագրի հաղորդավարը: 2014 թ-ից հեռուստադիտողներին ներկայացրել է հեղինակային «Մայրիկների ակումբ» նախագիծը, որի ընթացքում անդրադարձել է մայրիկներին հուզող մի շարք հարցերի։
«Առավոտ լուսո» ծրագիրը Առաջինի եթերում կլինի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09։30-ին։