Հռոմի պապը հայտարարել է, որ կանայք չպետք է ամաչեն Սիքստինյան կապելլայում երեխաներին կրծքով կերակրելուց։
Հռոմի պապը հայտարարել է, որ կանայք չպետք է ամաչեն Սիքստինյան կապելլայում երեխաներին կրծքով կերակրելուց։ «Եթե նրանք սկսում են լաց լինել, եթե նրանց համար անհարմարավետ է կամ չափազանց շոգ, եթե նրանք քաղցած են, կերակրե՛ք նրանց կրծքով և մի՛ ամաչեք, չէ՞ որ դա նույնպես սիրո լեզու է»,- ասել է սրբազան քահանայապետը: Հունվարի 7-ին Ֆրանցիսկոս պապը Սիքստինյան կապելլայում մկրտել է 34 երեխայի: