Մոուրինյոն չի թույլատրում Հենրիխ Մխիթարյանին Միլանի «Ինտեր» տեղափոխվել՝ վարձակալության պայմանագրով:
«Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի թույլատրում Հենրիխ Մխիթարյանին Միլանի «Ինտեր» տեղափոխվել՝ վարձակալության պայմանագրով:
Բրիտանական մամուլը գրում է, որ Մոուրինյոն ցանկանում է մեծ գործարքով վաճառել հայ կիսապաշտպանին, որպեսզի կարողանա ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկո»-ի խաղացող Անտուան Գրիզմանին: «Դեյլի սթար»-ը տեղեկացնում է, որ Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ձմեռային տրանսֆերային պատուհանի իր առաջին թիրախն է համարում Հենրիխ Մխիթարյանին: Սակայն, ՈՒԵՖԱ-ի «Ֆինանսական արդար խաղ»-ի կանոնակարգի համաձայն՝ Իտալիայի ֆուտբոլի առաջնության առաջատար ակումբները հունվարին չեն կարող ֆուտբոլիստների հետ հիմնական պայմանագրեր կնքել: Բրիտանական «Էքսպրես»-ն էլ գրում է, որ «Յունայթեդ»-ի գործադիր տնօրենը դեմ չի լինի Մխիթարյանի նախկին ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջարկին՝ Հենրիխի տրանսֆերը վաճառել 15մլն ֆունտ ստեռլինգով: