Փոքր ծավալի մեծ վարպետը. մշակութային Երևանում հենց այսպես էին ճանաչում Բենոյին:
Փոքր ծավալի մեծ վարպետը. մշակութային Երևանում հենց այսպես էին ճանաչում Բենոյին: Այդ անունը նրա արվեստի պես ջերմ էր ու մտերմիկ: Ինքն էլ տպավորիչ փոքրամարմիններից էր: Նա եկավ միջնադարյան մանրանկարչությունից սկսվող մեծ երազանքով՝ այդ ծաղկուն արվեստը մանրաքանդակի մեջ ապրեցնելու ձգտումով: Եվ շատ արագ փոքր ծավալի մեջ մեծ խտացումների հասնելու իր կարողությամբ ու անսովոր իր գեղագիտությամբ նվաճեց ստեղծագործ այլախոհի համբավը: