Գիշերային լուսատուն կշարունակի մեծանալ և առավելագույնին կհասնի հունվարի 31-ի գիշերը:
Մինչ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում էր երկրորդ անգամ տիեզերագնաց ուղարկել լուսին՝ երկրի բնական արբանյակն ինքն արդեն Ամանորի նվեր է արել մոլորակի մարդկանց: Այս գիշեր 2018-ի առաջին գերլուսինը տեսել են Միացյալ նահանգներում: ՆԱՍԱ-ի փորձագետների կանխատեսմամբ՝ գիշերային լուսատուն կշարունակի մեծանալ և առավելագույնին կհասնի հունվարի 31-ի գիշերը: