2002-ի դեկտեմբերի 28-ին Զաքյան փողոցում՝ իր մանկության բակում, հենց շքամուտքում սպանվեց անկախ Հայաստանի նոր լրագրության ամենավառ, տաղանդավոր ու ազդեցիկ դեմքերից մեկը:
2002-ի դեկտեմբերի 28-ին Զաքյան փողոցում՝ իր մանկության բակում, հենց շքամուտքում սպանվեց անկախ Հայաստանի նոր լրագրության ամենավառ, տաղանդավոր ու ազդեցիկ դեմքերից մեկը: Տիգրանի մահով ցրվեց պատրանքը, թե Հայաստանում մասնագիտական գործունեության համար լրագրողներին չեն սպանում: Հեռուստաեթերը Տիգրանի տարերքն էր: Խոսքի կատարյալ մշակույթով, վերլուծական մտքով ու գերազանց, հաճախ նաև խայթող հումորով նա որակապես նոր հեռուստաժուռնալիստիկա բերեց ազգային հեռուստատեսություն, որին այսօր էլ փորձում է հետեւել «Օրակարգ»-ի մեր թիմը: