Ուժային կառույցները «Զվարթնոցում» հատուկ գործողություն են իրականացրել եւ կանխել «Իսլամական պետություն» խմբավորման անդամներից մեկի մուտքը Հայաստան։
Կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա քաղաքացու մուտքը մեր երկիր: Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է aravot.am-ի այս տեղեկությունը: Կայքը հաղորդել էր, որ օրեր առաջ, ուժային կառույցները «Զվարթնոցում» հատուկ գործողություն են իրականացրել եւ կանխել «Իսլամական պետություն» խմբավորման անդամներից մեկի մուտքը Հայաստան։ ԱԱԾ-ն դեպքի հետ կապված այլ մանրամասներ չի հայտնել: