Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:20-ին, կկայանա «Գնացք N1» խորագրով ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է մի գնացքի մասին, որն անսարքության պատճառով կանգ է առնում առեղծվածային «Նվերավանում»:
Առաջին ալիքը տոնական օրերին իր հեռուստադիտողների համար մի շարք անակնկալներ է պատրաստել։
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:20-ին, կկայանա «Գնացք N1» խորագրով ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է մի գնացքի մասին, որն անսարքության պատճառով կանգ է առնում առեղծվածային «Նվերավանում»: Գնացքի ուղևորները հայտնի երգիչներ ու արտիստներ են, ովքեր շտապում են ներկա գտնվել Առաջին ալիքի տոնական համերգին: Ֆիլմի ընթացքում բացահայտվում են մի շարք հետաքրքիր փաստեր ուղևորների և գնացքի անձնակազմի մասին: Հետաքրքրաշարժ սյուժեն ուղեկցվում է «Գնացք N1»-ի հերոսների երաժշտական կատարումներով, համաշխարհային հիթերի նորովի մատուցմամբ:
Ֆիլմի հերոսներն են Խորեն Լևոնյանը, Արամ MP3-ին, Սոնա Շահգելդյանը, Գաբին, Շուշան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը, Ալլա Լևոնյանը, Էրիկ Կարապետյանը, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Արամեն, Արսեն Սաֆարյանը, Ֆորշը, Հայաստանի երգի պետական թատրոնի սաները, Սուսաննա Շահինյանը, Արթուր Իսպիրյանը, Երվանդ Երզնկյանը, Վազգեն Ասատրյանը, Ջիվան Գասպարյանը, Մարտին Վարդազարյանը, Զավեն Սարգսյանը և ուրիշներ: Ֆիլմի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է, բեմադրող օպերատորը՝ Միհրան Ստեփանյանը, սցենարիստը՝ Վարդան Զադոյանը։
Կեսգիշերին կմեկնարկի տոնական համերգ սիրված արտիստների մասնակցությամբ։
Դասական երաժշտության սիրահարների համար Հանրայինը եւս անակնկալ ունի։ Հունվարի 1-ին՝ ժամը 14:15-ին, տեղի կունենա Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգի ուղիղ հեռարձակումը:
Ֆիլմասեր հեռուստադիտողները տոնական օրերին հնարավորություն կունենան դիտելու «Հարի Փոթեր», «Սևազգեստ մարդիկ», «Սուրբ ծննդյան արքան», «Ֆոկուս», «Ֆրեդ Կլաուս», «Մեծն Գեթսբին», իսկ մանուկները՝ «Բևեռային ճեպընթացը», «Միքին և կրկին Սուրբ ծննդյան նախօրեն», «Ուրախ Թուխ տարի», «Գեղեցկուհին և հրեշը», «Հրեշների ընկերությունը», «Տրանսիլվանիա հյուրանոցը» մուլտֆիլմերը։
Տոնական ձեւաչափով եթեր կհեռարձակվեն Հանրայինի բոլոր հաղորդումները։ Ամենօրյա հեռարձակում կունենա «Լավ երեկո» հաղորդաշարը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Առաջին ալիքի պաշտոնական կայքում՝
1tv.am: