Ղազիևի մահապատժի վճիռը ավելի ուշ փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Իսկ 2005-ին նա համաներմամբ ազատ էր արձակվել:
Շուշին հանձնելու մեղադրանքով ժամանակին մահապատժի դատապարտված Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին կրկին ձերբակալել են՝ հայտնում է «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությունը: Բաքուն պաշտոնապես դեռ չի հաստատել այս լուրը: Աղբյուրը հիշեցնում է, որ Ղազիևի մահապատժի վճիռը ավելի ուշ փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Իսկ 2005-ին նա համաներմամբ ազատ էր արձակվել: