Կառավարությունը պատրաստվում է հաջորդ ապրիլից սահմանափակել այդ մեքենաների ներմուծումը:
Աջ ղեկով ավտոմեքենաների տերերն անցած շաբաթ բողոքում էին: Կառավարությունը պատրաստվում է հաջորդ ապրիլից սահմանափակել այդ մեքենաների ներմուծումը: Հիմնավորումը պարզ է՝ մեր երկրում երթեւեկությունը աջակողմյան է, ավտոմեքենաներն էլ պետք է ձախ ղեկով լինեն: Աջակողմյանները սակայն դժգոհում են ու պնդում՝ մեքենաների առուվաճառքը կսահմանափակվի: