Տրանսպորտային այդ միջոցների մաքսազերծումից բյուջե գանձվող գումարի չափն էլ, 2016-ի համեմատ, կտրուկ ավելացել է, հասել՝ 23 ու կես մլրդ դրամի:
Տարեսկզբից մինչև այսօր 32,5 հազար ավտոմեքենա է ներկրվել Հայաստան. թիվը՝ նախորդ տարվանից կրկնակի շատ է: Տրանսպորտային այդ միջոցների մաքսազերծումից բյուջե գանձվող գումարի չափն էլ, 2016-ի համեմատ, կտրուկ ավելացել է, հասել՝ 23 ու կես մլրդ դրամի: Տպավորիչ այս ցուցանիշներով են տարին ամփոփել Պետեկամուտների կոմիտեի ավտոմաքսատուն-վարչությունում. մեքենաների ներկրումը երկիր 100 տոկոսով ավելացել է՝ տնտեսության աշխուժացման, նաև ավտոների մաքսազերծումը մարդկանց ձեռնտու՝ «գործարքի գնի մեթոդն» ավելի շատ կիրառելու արդյունքում: Հայաստան բերված երկաթե նժույգների 20 տոկոսն, ի դեպ, այստեղից արտահանվել է ԵԱՏՄ՝ հիմնականում Ռուսաստան՝ ասել է Բաբկեն Ղազարյանը: Նաև հերքել շրջանառվող լուրերը, թե ԵԱՏՄ կարգավորումների պատճառով հունվարից՝ 3-րդ երկրից՝ օրինակ Վրաստանից Հայաստան բերվող ավտոների մաքսազերծումը թանկանալու է: