«Թուրքիայի հետ հարաբերությունների խզումը ԵՄ-ի կողմից ճիշտ ու արդար կլինի», - ասել է Կուրցը՝ շեշտելով, որ թեև ԵՄ շատ երկրներ այժմ պատրաստ չեն դրան, սակայն ինքը հույսը չի կորցնում:
«Թուրքիան տեղ չունի Եվրամիության կազմում»,-հայտարարել է Ավստրիայի կանցլերը ու քննադատել Անկարայի՝ վերջին տարիների քաղաքականությունը: Սեբաստիան Կուրցը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցող անօրենություններն ու մարդու իրավունքների խախտումներն իր համար անընդունելի են և, որ նա չի պատրաստվում պասիվ դիտողի դերում մնալ: «Թուրքիայի հետ հարաբերությունների խզումը ԵՄ-ի կողմից ճիշտ ու արդար կլինի», - ասել է Կուրցը՝ շեշտելով, որ թեև ԵՄ շատ երկրներ այժմ պատրաստ չեն դրան, սակայն ինքը հույսը չի կորցնում: