Ծնողական խնամքից զրկված երեխաների՝ ընտանիք վերադառնալու իրավական ճանապարհը հեշտանում է:
Մարիամ Ազատի Պռոշյանը՝ 4 ամիս առաջ Պռոշյան գյուղում գտնված նորածինը շուտով կարող է ընտանիք ունենալ: Աղջնակի որդեգրման գործը արդեն դատարան է հասել: Ընտանիքը անհամբեր սպասում է դատարանի վճռին: Մարիամի և նրա նման լքված փոքրիկների ճակատագրի համար կարևոր օրենսդրական փոփոխություններ է ընդունել խորհրդարանը: Ծնողական խնամքից զրկված երեխաների՝ ընտանիք վերադառնալու իրավական ճանապարհը հեշտանում է: