Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, դեմ է եղել 9-ը, 35-ը՝ ձեռնպահ են մնացել:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որը չի ընդունում Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք, հայտարարելու մասին Վաշինգտոնի որոշումը եւ կոչ արել հետ կանգնել այդ վճռից: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, դեմ է եղել 9-ը, 35-ը՝ ձեռնպահ են մնացել: Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ բանաձևին դեմ են քվեարկել նաեւ Հոնդուրասը, Գվատեմալան, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Տոգոն: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ֆինանսական օգնությունը այն երկրներին, որոնք կողմ կքվեարկեն բանաձևին: