Ամենօրյա մոնիթորինգ խանութներում անհիմն թանկացումներից խուսափելու համար
Ամանորին ընդառաջ պետք է ամենօրյա մոնիթորինգ իրականցնել խանութներում, որ գերիշխող շուկաներում ապրանքներն անհիմն չթանկանան: Կառավարության այսօրվա նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին նման առաջադրանք է տվել վարչապետ Կարեն Կարապետյանը: 2016-ի նախավերջին նիստի օրակարգում գործադիրը եկող տարվա համար հաստատել է հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման, ինտենսիվ այգիներ հիմնելու և առաջնահերթ ճանաչված գյուղատնտեսական վարկերը մատչելի դարձնող սուբսիդավորումները: Հաստատվել է նաև Հայաստանի առաջին խոշոր արևային կայանի՝ 55 Մեգավատ հզորությամբ Մասրիկ 1>-ի հնարավոր ներդրողների ցանկը. մրցույթին մասնակցած 20 ընկերությունից նախաորակավորվել է 10-ը՝ բոլորն էլ միջազգային ճանաչում ունեցող էներգետիկ կազմակերպություններ են: Կառավարության այսօրվա նիստի մյուս մանրամասները՝ մեր հետագա թողարկումներում: