Հռոմի Վենետիկի հրապարակում տեղադրելուց 2 շաբաթ հետո ծառը սկսել է չորանալ ու դարձել ծաղրի առարկա:
Հռոմի կենտրոնում տեղադրված փշաթափ տոնածառը լուրջ գլխացավանք է դարձել քաղաքի իշխանությունների համար: Սպառողների իրավունքների պաշտպանները նրանց մեղադրում են կոռուպցիայի մեջ և հետաքննություն պահանջում: Եղևնին Ավստրիայից տեղափոխելու համար 50 հազար եվրո է ծախսվել: Հռոմի Վենետիկի հրապարակում տեղադրելուց 2 շաբաթ հետո ծառը սկսել է չորանալ ու դարձել ծաղրի առարկա: Հռոմի իշխանությունները պարզաբանում են, որ տեղափոխման ընթացքում եղևնին սխալ են ծածկել: