Ռուսաստանի բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիան Արցախյան մասնաճյուղ կունենա:
Ռուսաստանի բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիան Արցախյան մասնաճյուղ կունենա: Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում բացման արարողությանը՝ նորաստեղծ մասնաճյուղի 10 անդամները ակադեմիկոսի դիպլոմներ են ստացել: Միջոցառմանը ներկա էր նաև Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը: Ակադեմիայի անդամներն ասել են, որ մեծ հնարավորություն է ստեղծվում երիտասարդ գիտնականների համար՝ համագործակցելու տարբեր երկրների գործընկերների հետ և նոր սարքավորումներով գիտական փորձեր անելու: