Իսրայելական ընդդիմադիր Յեշ Աթիդ կուսակցությունը խորհրդարանում ստորագրահավաք է սկսել:
Իսրայելական ընդդիմադիր Յեշ Աթիդ կուսակցությունը խորհրդարանում ստորագրահավաք է սկսել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրինագիծը Կնեսետի օրակարգում ընդգրկելու համար: Արմենպրեսի հետ զրույցում կուսակցության ղեկավար Յաիր Լապիդն ասել է, որ Իսրայելի նախկին կառավարությունները՝ ռազմավարական սխալ հաշվարկների պատճառով, խուսափել են Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից:
«Մենք պետք է վաղուց ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը, քանի որ անկախ ամեն ինչից՝ դա բարոյապես ճիշտ քայլ է: Էրդողանի ագրեսիվ պահվածքից հետո այլևս չի կարող ներում լինել որևէ մեկի համար, որը կխուսափի այդ ճիշտ քայլն անելուց», - ասել է Լապիդը: