«Արﬔնպրես»-ը ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ:
Հայաստանի ամենահին լրատվական գործակալությունը նշում է հիﬓադրման 99-ամյակը: «Արﬔնպրես»-ը ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ: Հիմա այն փակ բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Արմենպրեսն ունի տասնﬔկ լրատվական բաժիններ` քաղաքական, տնտեսական, մշակութային, մարզային լուրերից մինչև ﬕջազգային անդրադարձեր, հարցազրույցներ ու ֆոտոնորություններ: Նշեմ, որ միջազգային մամուլում Հայաստանի աﬔնահաճախ մեջբերվող լրատվաﬕջոցն է, որից օգտվում են մի շարք հեղինակավոր մեդիաներ: