Աբու Դաբիում ընթացող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում` արքայական թիմը 1-0 հաշվով հաղթեց բրազիլական «Գրեմիո»-ին։
Աբու Դաբիում ընթացող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում արքայական թիմը 1-0 հաշվով հաղթեց բրազիլական «Գրեմիո»-ին։ Հանդիպման 53-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
Առաջին ալիքի եթերում առաջնության հանդիպումները մեկնաբանեցին Արման Աբելյանը, Արմեն Գարամյանը, Ռաֆայել Խալաթյանը և Արմեն Մանուկյանը։