Այդ երկրի ազատ տնտեսական գոտում կարելի է հայկական գինի ու օղի գնել:
Հայաստանն ավելի շատ կոնյակ կարտահանի Չինաստան: Այդ երկրի ազատ տնտեսական գոտում կարելի է հայկական գինի ու օղի գնել: Վերացվել է մեղր արտահանելու արգելքը,- հայ-չինական բիզնես հավաքին ասել է փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը: 360 միլիոն դոլարի ապրանքաշրջանառությունը աճել է 26 տոկոսով: Ցինդաու քաղաքում ստեղծվել է Համագործակցության կենտրոն, որը կօգնի ՝ զարգացնել բիզնես կապերը: Մեր երկրում չինական կապիտալով 48 ընկերություն է աշխատում: Հսկա շուկայով երկրի հետ Հայաստանն ունի տեխնոլոգիական ոլորտում աշխատելու ծրագիր: Քննարկվում է՝ Երևան-Պեկին ուղիղ չվերթի հնարավորությունը: