Ձերբակալվածների թվում զինվորականներ են, մարմնավաճառներ, նաև հովիվ, որին բաց են թողել, հոտից մեկ ոչխար վերցնելուց հետո՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանում 400 անձ է ձերբակալվել՝ իբր Հայաստանի համար լրտեսություն անելու մեղադրանքով: Ձերբակալվածների թվում զինվորականներ են, մարմնավաճառներ, նաև հովիվ, որին բաց են թողել, հոտից մեկ ոչխար վերցնելուց հետո՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Աղդամի շրջանում հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ իբր համագործակցելու կասկածանքով: