Կողմ են եղել «Ելք»-ն ու ՀՅԴ-ն: ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» խմբակցությունը ազատ են քվեարկել:
«Ընտանիքում բռնության կանխարգելմանը, համերաշխության վերականգնմանը» վերաբերող օրինագիծն այսօր խորհրդարանը հաստատել է երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ՝ 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ ձայներով: Կողմ են եղել «Ելք»-ն ու ՀՅԴ-ն: ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» խմբակցությունը ազատ են քվեարկել: Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև բյուջետային համակարգին, Պետական պարտքին վերաբերող օրինագծերը: Այսօր հասցրել են առաջին ընթերցմամբ 4 տնտեսական նախագիծ քննարկել, մինչև երկրորդ ընթերցում գրավոր առաջարկների նաև գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար 3-ական ժամ է պահանջվում, խորհրդարանն այսօր նիստը ընդհատել է: Արտահերթը կշարունակվի վաղը: