Ցնցումի էպիկենտրոնը Քերման քաղաքից մոտ 60 կմ հեռավորությամբ է:
Իրանի արևելքում գիշերը 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումի էպիկենտրոնը Քերման քաղաքից մոտ 60 կմ հեռավորությամբ է: Վնասվածք է ստացել 50-ից ավելի մարդ: Հիշեցնենք՝ երեկ այս շրջանում ևս մեկ երկրաշարժ էր եղել՝ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ: