ՊԵԿ-ի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ շիրակցիներն, օրինակ, կարողանում են Գյումրիում՝ հյուսիսային մաքսատուն-վարչությունում, ոչ միայն ներմուծած ապրանքը մաքսազերծել, այն էլ՝ գործարքի գնի մեթոդով, այլև՝ ներկրած մեքենան:
Հարկային-մաքսայինին առնչվող հարցերով բիզնեսի ու բնակչության գործը հեշտացել է նաև մայրաքաղաքից դուրս: ՊԵԿ-ի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ շիրակցիներն, օրինակ, կարողանում են Գյումրիում՝ հյուսիսային մաքսատուն-վարչությունում, ոչ միայն ներմուծած ապրանքը մաքսազերծել, այն էլ՝ գործարքի գնի մեթոդով, այլև՝ ներկրած մեքենան: Ձևակերպումների համար Երևան գալու անհրաժեշտություն հիմնականում չկա: Դա ակտիվացրել է մարզի տնտեսվարողներին. Շիրակում արդեն հաշվում են 1360 ներմուծում-արտահանում իրականացնող բիզնեսի: Սպասարկումները կտրուկ ավելացրել է նաև տեխնիկական լայն հնարավորություններով հուլիսից գործարկված Բավրայի նորակառույց մաքսակետը: